Պետական «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» թոք-շոուի եթերում Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է հալյուցինոգեն սնկեր օգտագործելու մեջ։
Նա նաև հայտարարել է, որ Փաշինյանի քաղաքականությունը սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի շահերը, և կոչ արել Հայաստանի քաղաքացիներին ընտրությունների միջոցով «հեռացնել» նրան։ Սոլովյովը համաձայնել է Սիմոնյանի հետ։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը X սոցիալական ցանցում հրապարակել է այդ եթերի հատվածը՝ կից գրելով․ «Իսկապես ֆանտաստիկ արարածներ»։