Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 26-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 23-25 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 15-18 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 17-22 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 18-22, հովտային շրջաններում՝ 22-25 աստիճանի։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 17-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 19-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 23-26 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 22-26։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-18, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 26-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 19 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 15 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment