Որքան մարդ է մասնակցել Գյումրիում «ՔՊ» կուսակցության հանրահավաքին

Մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 21:08-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ:

 

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Leave a Comment