Լիբանանյան ալիքները հայտնում են Ալ-Դահիա շրջանից բնակիչների զանգվածային արտահոսքի մասին։ Փախստականների մի մասը շարժվում է դեպի հյուսիս՝ Բեյրութի ուղղությամբ, մինչդեռ մյուսները տարհանվում են դեպի հարավ։
Իրավիճակը զարգանում է այն ֆոնին, երբ աճում են մտավախություններն ու ենթադրությունները, որ Իսրայելի բանակը մոտ ժամանակում մտադիր է ընդլայնել Լիբանանի տարածքի նկատմամբ ռազմական հարվածների մասշտաբները։
Ալ-Դահիան (Դահիեն) Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող հիմնականում շիաաբնակ, խիտ բնակեցված քաղաքային շրջան է։ Այն փաստացի «քաղաք քաղաքի մեջ» է և հանդիսանում է «Հեզբոլլահ» խմբավորման գլխավոր հենակետն ու սոցիալական բազան։