ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսում․ օտարերկրացիները թող լքեն Կիևը

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հայտարարություն է տարածել․

«ՌԴ ԶՈՒ-ն Կիևում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտների դեմ համակարգված հարվածների շարք է սկսում, այդ թվում՝ վայրերի դեմ, որտեղ նախագծվում, արտադրվում, ծրագրավորվում և պատրաստվում են ԱԹՍ-ներ: 

Հարվածները կուղղվեն ինչպես որոշումների կայացման կենտրոններին, այնպես էլ հրամանատարական կետերին:

Զգուշացնում ենք օտարերկրյա քաղաքացիներին Կիևը հնարավորինս շուտ լքելու անհրաժեշտության մասին, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին զգուշացվում է չմոտենալ Զելենսկիի ռեժիմի ռազմական և վարչական ենթակառուցվածքային օբյեկտներին»,- ասվում է հայտարարության մեջ։
 

Leave a Comment