Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլիի ինքնաթիռը Ռուսաստանի սահմանի մոտ ենթարկվել է ռադիոէլեկտրոնային հարձակման։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը։
Էստոնիայից վերադարձող օդանավի GPS համակարգը և ինտերնետ կապը լիովին անջատվել են ամբողջ թռիչքի ընթացքում։ Օդաչուները ստիպված են եղել օգտագործել պահուստային քարտեզներ։
Բրիտանական կողմը տեղի ունեցածը որակել է որպես Ռուսաստանի կողմից արված «անպատասխանատու» քայլ, որը կարող էր վտանգել նաև քաղաքացիական ինքնաթիռները։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել։
