Կոբախիձեն Պետդեպի հետ քննարկել է հարաբերությունների վերագործարկումը – armeniatoday.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների վերագործարկումը, «Պիռվելի առխի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերագործարկման և կոնկրետ ուղեցույցի վրա հիմնված ռազմավարական գործընկերության կարևորությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ «փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերությունները մաքուր էջից վերսկսելու» վերաբերյալ և ողջունել է Պետդեպարտամենտի հետաքրքրվածությունը Վրաստանի նկատմամբ, ինչը հավաստում են վերջին շրջանի շփումները։

Կոբախիձեն նաև նշել է Վրաստանի պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև ընդգծել է երկրի տարածաշրջանային դերը՝ որպես հուսալի գործընկերոջ։

Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները էապես վատթարացել էին 2024 թվականին՝ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։ 2025 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացման գործընթացը սառեցնելու մասին հայտարարությունից հետո Պետդեպարտամենտը կասեցրել էր հանրապետության հետ ռազմավարական գործընկերությունը։ Վրաստանի իշխանությունները բազմիցս պատրաստակամություն են հայտնել վերագործարկելու հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Leave a Comment