«Ուժեղ Հայաստան»-ի խոսնակը` զանգվածային ձերբակալությունների մասին

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում  հրահանգավորված և ընտրողաբար։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ  անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել  Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը»։

Leave a Comment