ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ նախապատրաստվող համաձայնագիրը կա՛մ կլինի «մեծ և նշանակալից», կա՛մ կողմերի միջև որևէ գործարք չի կնքվի։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերի իր էջում՝ կտրուկ արձագանքելով իր հասցեին հնչող ներքաղաքական քննադատություններին։
Թրամփը ծաղրել է դեմոկրատներին և իր սեփական կուսակից մի շարք հանրապետականներին, ովքեր, ըստ նրա, ոչինչ չեն հասկանում հնարավոր գործարքից և քննադատում են իր «յուրաքանչյուր ֆանտաստիկ հաղթանակը»։ Նախագահը շեշտել է, որ քննարկվող շատ հարցեր դեռևս վերջնականապես չեն էլ բանակցվել։
ԱՄՆ ղեկավարը վստահեցրել է, որ այս համաձայնագիրը լինելու է Օբամայի վարչակազմի օրոք կնքված «աղետալի» Միջուկային գործարքի (JCPOA) լիակատար հակապատկերը։
