Երեկ՝ մայիսի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլև բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։
«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոսելով թեմայի վերաբերյալ, նշել է, որ գործող իշխանություններին չեն հետաքրքրում հնարավոր անվտանգային և ռազմավարական ռիսկերը։
«Իրենց համար շատ կարևոր է, որ իրենց ղեկավարները գոհ մնան։ Իսկ ինչո՞ւ է բացում երկաթուղին, բացում է, քանի որ 300․000 ադրբեջանցիներ պատրաստ կանգնած են՝ թե՛ մեքենաներով, թե՛ գնացքներով Հայաստան ժամանելուն»,- նշել է կուսակցության առաջնորդը։
Կարապետյանի խոսքով՝ նման քայլերով իշխանությունները փչացնում են հարաբերությունները ՀՀ-ի գլխավոր տնտեսական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ։