Բայրամովը մեկնում է ԱՄՆ | Radar Armenia

Բայրամովը մեկնում է ԱՄՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության X-ի պաշտոնական էջը։

Այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում:

Բացի այդ, Նյու Յորքում Ջեյհուն Բայրամովը մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment