Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ուղեցույց է ներկայացրել այն քաղաքացիների համար, ովքեր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրը ցանկանում են քվեարկել իրենց գտնվելու վայրին մոտ ընտրատեղամասում։
Այն ընտրողները, ովքեր քվեարկության օրը չեն գտնվելու իրենց հաշվառման հասցեում, կարող են մինչև մայիսի 26-ը, ժամը՝ 14։00-ն, փոխել իրենց տեղամասային կենտրոնը։
Դրա համար անհրաժեշտ է `
• այցելել ԿԸՀ պաշտոնական կայք՝ elections.am
• «Ազգային ժողովի ընտրություններ» բաժնի «Էլեկտրոնային ձևաթղթեր» ենթաբաժնից ներբեռնել «Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակում լրացում կատարելու մասին» ձևաթուղթն
• լրացնել անձնական տվյալները, հաշվառման հասցեն և նախընտրած տեղամասի համարը
Լրացված ձևաթուղթն ուղարկելու համար քաղաքացին պետք է՝
• այցելի e-request.am միասնական հարթակ
• անցնի նույնականացում Mobile ID-ի կամ նույնականացման քարտի միջոցով
• «Ուղարկել դիմում» բաժնում ընտրի«Անհատ» տարբերակն և հասցեատեր մարմին տողում ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
• կցի լրացրած ֆայլը
• հաստատի այն էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկի։
Դիմումի ընդունման վերաբերյալ պատասխան ծանուցումը կստացվի էլեկտրոնային փոստով։
Կարդացեք նաև՝
Քաղաքացիները կարող են e-request համակարգով փոխել իրենց ընտրելու վայրը. ԿԸՀ
