Արարատում VAZ և GAZ մեքենաների վթարից 1,5 տարեկան երեխա է մահացել – armeniatoday.am

Արարատի մարզի Շաղափ համայնքում VAZ և GAZ մակնիշների ավտոմեքենաների բախումից 1,5 տարեկան երեխա է մահացել, հայտնել է ՆԳՆ-ն։

Քննչական կոմիտեից Armenia Todayin հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը,որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, որը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ): Ըստ ՔԿ-ի՝ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ըստ ՆԳՆ-ի՝ վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Leave a Comment