ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռուսաստանի հետ խզման ուղեգիծ է վերցրել»։ Այդ մասին նա հայտնել է «Ռիա Նովոստիին»-ին։
Նա նշել է նրա խոսքով, պետք է ուղիղ ընդունել։
«Փաշինյանին թվում է, թե տարբեր քաղաքական հոսանքների միջև մանևրելով՝ կարող է Արևմուտքում արհեստական հեղինակություն ձեռք բերել՝ վտանգելով մեր երկրի հետ կապերը»,- ասել է Մեդվեդևը։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցրել «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
«Ռոսպոտրեբնադզորը» խախտումներ հայտնաբերելուց հետո կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:
Կարդացեք նաև՝
Լավրովի ու Մեդվեդևի նախազգուշացնող հայտարարությունները՝ հասցեագրված Երևանին
