ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց

Այսօր կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: 

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: 

Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց: 

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

Leave a Comment