Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն




 

Ազատություն. Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:


 


Գերատեսչության փոխանցմամբ՝ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:


 


Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:


 


Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:


 


Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սկսվելու են TRIPP-ի շինարարական աշխատանքները:


 


«Առաջիկայում մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրելու ենք TRIPP նախագծի իրագործման արդեն վերջնական պայմանագիրը, իրագործելու ենք էդ պայմանագիրը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն արդեն ոչ թե տեսականորեն, այլ բառիս բուն իմաստով դառնալու է խաղաղության խաչմերուկ»,- ասել էր Փաշինյանը:


 


 


Leave a Comment