Որևէ բան արեք

Որևէ բան արեք

25.05.2026 | 00:04

Սահման չի դրվի ձեր անելիքներին:

ՈՒշադրություն դարձրեք սրան:

Երբեք որևէ գործ մի թողեք երեսի վրա ընկած, երբեք մի հրաժարվեք որևէ գործի գաղափարից այն պատճառաբանությամբ, թե` ձեր ուժերից վեր է:

Այս իբրև հրաման եմ տալիս ձեզ:

Մի պահ մտածեք այն փոքրիկ ծաղկի մասին, որ բուսնել է կարծր գետնի վրա:

Երբ երկար ու տաժանակիր ճիգերից հետո նա իր գլուխը դուրս է հանում հողից, բնավ վստահ չէ, թե արևի լույսն ու ջերմությունը կողջունեն իրեն:

Այդ իրագործումը իրականում իր ուժերից վեր է:

Բայց սերմի մեջ գտնվող կենսական ուժը մղում է տալիս իրեն, և ինքը կատարում է հողից դուրս գալու այդ դժվարին գործը: Երկնքի թագավորությունը սրան է նմանվում:

Մեկնաբանություններ

Leave a Comment