Telegraph-ը թվարկել է այն երկրները, որոնք խոչընդոտել են Կիևին օգնելու ՆԱՏՕ-ի ծրագիրը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Կանադան արգելափակել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի առաջարկը, որը պարտադրում է դաշնակիցներին Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 0.25%-ի չափով, հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Telegraph-ին։

Հրատարակության տվյալներով՝ Ռյուտտեն հույս ուներ հաստատել նախաձեռնությունը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Սակայն այս շաբաթ նա ընդունել է, որ ծրագիրը, հավանաբար, չի ներկայացվի հաստատման՝ անբավարար աջակցության պատճառով։ «Ես չեմ կարծում, որ այս առաջարկը կներկայացվի», – ասել է գլխավոր քարտուղարը՝ առանց նշելու դրան դեմ արտահայտված երկրների անունները։

The Telegraph-ի աղբյուրը հայտնել է, որ նախաձեռնությանը աջակցել են ՆԱՏՕ-ի առնվազն յոթ երկրներ, որոնք արդեն իսկ իրենց ՀՆԱ-ի ավելի քան 0.25%-ն են ծախսում Ուկրաինային ռազմական օգնության վրա: Դաշինքի ներսում որոշումները պահանջում են բոլոր անդամ երկրների համաձայնությունը:

Leave a Comment