Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ Երիցյան – armeniatoday.am

Իրավապահներն առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Փաստաբանը նշել է, որ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ պատճառը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ, ըստ Երիցյանի, հեռախոսը 2025 թվականի արտադրության է:

Երիցյանը հայտնել է նաև, որ 2008 թվականին հատկացված 60 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում են ուղարկել Արցախի նախկին զինկոմիսար Ֆելիքս Գաբրիելյանին՝ «բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ։

Նույն գործընթացը նախաձեռնվել էր նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցն էլ հետագայում բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։ Փաստաբանը նշել է, որ բացի նշվածներից, իր տեղեկություններով նախաձեռնված են նման հարյուրավոր գործընթացներ։ 

Երիցյանը նշել է, որ 2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ մինչև այսօր վճիռը հրապարակված չէ։

 

Leave a Comment