Ծառուկյանի՝ սարի գլխի տունը պիտի ծերերի խնամքի կենտրոն դառնա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանի առանձնատունը փոխանցել պետությանը։

«Նրանք իրենց ունեցվածքն են ուզում փրկել, որովհետև նրանց ունեցվածքի փրկելու ճանապարհը Հայաստան պետության չլինելն է։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ծառուկյանի տունը մինչև 2031 թվականը պետք է դառնա տարեցների խնամքի կենտրոն։ Փաշինյանը հավելեց, որ Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի տունը նախկինում փոխանցվել էր պետության սեփականությանը։

Leave a Comment