Լրատվամիջոցների մեծ մասը դարձել են քաղաքական համակարգի մաս․ «Հանրամեդիա»

Բևեռացված լրատվական դաշտում ավելի շատ քաղաքական, քան հանրային շահեր են սպասարկվում։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա խոսքով, լրագրողները դարձել են քաղաքական համակարգի մաս, սպասարկում են քաղաքական շահեր։

Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանն էլ կարծում է՝ լրագրությունն էլ վերափոխվում է, և երբեմն այլանդակ դրսեւորումներ են լինում։

Leave a Comment