Իշխանության պետք է գա մարդ, ով իրական որակական փոփոխություն կբերի․ Նարեկ Կարապետյան

«Ավանցիներ ջան, մենք տեսանք այն աջակցությունը և ոգևորությունը, որ դուք դեպի փոփոխությունը տածում եք։ Մեծ պատիվ է, որ պատմությունը մեզ է հանձնարարել այդ փոփոխությունը բերել։ Մենք մեծ գործ ունենք անելու իրար հետ։ Այդ գործը այս մարդկանց փոխելն է։ Իրենք երբ եկան իշխանության, համեստ ու ամաչկոտ էին։ Բայց այդ ամաչկոտները վերջում դառել են շատ անամոթ տղերք»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նկատի ունենալով գործող իշխանությանը։

Նրա խոսքով՝ իշխանության պետք է գա մարդ, ով իրական որակական փոփոխություն կբերի։

«Մեր հիմնական ցանկությունը այն է, որ մեր երկրում լինեն իրապես համեստ, աշխատասեր, իրապես հայ նկարագրով մարդիկ։ Մեզ պետք չեն լկտիություններ, խառնակչություն, իրար վիրավորել, մեզ պետք է համերաշխ իրար հետ ապրենք»,- ընդգծել է Կարապետյանը։

Leave a Comment