Կիևում ՌԴ ԶՈՒ հարվածներից վնասվել են Ուկրաինայի Կառավարության, ԱԳՆ-ի, շենքերը, Ադրբեջանի և Ալբանիայի դեսպանատները (ՖՈՏՈՇԱՐՔ)

Կիևում ՌԴ ԶՈՒ հարվածներից վնասվել են Ուկրաինայի Կառավարության, ԱԳՆ-ի, շենքերը, Ադրբեջանի և Ալբանիայի դեսպանատները (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում տուժածների թիվը հասել է շուրջ 100-ի, կան նաև զոհեր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ վերջին հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։ Զելենսկին նաև նշել է, որ միայն Կիևում վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է մոտ 30 բնակելի շենք։

Ըստ УНИАН-ի՝ Կիևի վրա ՌԴ հարվածի հետևանքով վնասվել են Ուկրաինայի ԱԳՆ-ի, Կառավարության, հարկային ծառայության շենքերը, Ադրբեջանի դեսպանությունը, Ալբանիայի դեսպանի նստավայրը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment