Փաշինյանը վիզաների ազատականացման ժամկետ է նշել – armeniatoday.am

Հայաստանը երկու տարուց կարող է ազատականացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը, Շիրակում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման հարցը կլուծվի ամենաուշը 2 տարուց։

Մայիսի 13-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել էր վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը։ ԵՄ-ն ընդգծել է, որ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվելու է մինչև բոլոր պահանջների ամբողջական կատարումը։

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկրորդ փուլը մեկնարկել էր ապրիլին, բանակցությունները մեկնարկել էին 2024-ից։

Դիտեք նաև՝ 

«Հերթերը շատ են», «մոտ ապագայում ազատականացում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին

Leave a Comment