ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը նշել է` երբ կլինի վիզաների ազատականացում

Ամենաուշը երկու տարում լուծելու ենք Հայաստան-Եմ վիզաների ազատականացման հարցը: Այս մասին Շիրակի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չե՞ք կարողանում լուծել։ Իսկ գիտեքը՝ ինչու է այդպես, որովհետև 2018-2025-ին ՀՀ-ից ԵՄ մեկնողների թիվը 500 տոկոսով աճել է»,- նշել է նա։

Փաշինյանը վստահեցրել է՝ ամենաուշը երկու տարում լուծելու են Հայաստան-Եմ վիզաների ազատականացման հարցը։

«Այդ ժամանակ ձեզ մնալու է Լառնակա գնալու համար անձնագիր չմոռանալ, տոմսն էլ, դե գիտեք, երկու եվրո է»,- հավելել է նա:

Leave a Comment