ՌԴ ԶՈՒ-ն արձակել է ավելի քան 36 000 ԱԹՍ, 90 հրթիռ՝ այդ թվում «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ․ կան զոհեր․ Զելենսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ ԶՈՒ-ն արձակել է ավելի քան 36 000 ԱԹՍ, 90 հրթիռ՝ այդ թվում «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ․ կան զոհեր․ Զելենսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գիշերը ՌԴ ԶՈՒ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Կիևին, վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, առևտրի կենտրոններ, կա 21 վիրավոր, 1 զոհ։ Այս մասին առավոտյան տեղեկացրել են ուկրաինական ԶԼՄ-ները։

Հրապարակումներում նշվում է, որ ՌԴ-ն կիրառել է «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ։

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է․ «ՌԴ-ն Կիևի վրա արձակել է տարբեր տեսակի 90 հրթիռ, որոնցից շատերը` բալիստիկ, 36.600 ԱԹՍ, «Օրեշնիկը» հարվածել է Սպիտակ եկեղեցու տարածքում»:

Զելենսկին հայտնել է նաև զոհերի մասին։ Ըստ երկրի նախագահի՝ վիրավորվել է առնվազն 83 մարդ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment