Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները


Միջազգային


Լեհաստանը ստացել է իր պատմության մեջ առաջին՝ հինգերորդ սերնդի F-35A կործանիչները՝ դառնալով ՆԱՏՕ-ի արևելյան թևում առաջին երկիրը, որը շահագործում է հինգերորդ սերնդի «անտեսանելի ինքնաթիռներ»։ Այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները։

Կործանիչները տեղակայվելու են Լասկ ավիաբազայում՝ Լոձից ոչ հեռու։

Վարշավան պատվիրել է 32 F-35A կործանիչ 4,6 մլրդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում: Ամբողջական մատակարարումը սպասվում է մինչև 2030 թվականը:


Leave a Comment