«Արկածախնդիր մարդիկ հայտնվում են կա՛մ բանտում, կա՛մ գերեզմաններում։ Այսօր մեր երկիրն ունի արկածախնդիր վարչապետ, և յուրաքանչյուր երկրի ղեկավար, որը ստախոս, վախկոտ և կզացած է, այդ երկիրը հայտնվում է լրջագույն պրոբլեմների առաջ։ Հիմա ՀՀ-ն ղեկավարում է այս 3 որակներն իր մեջ կրող անձնավորությունը։ Սա ռումբ է ՀՀ-ի տակ, և «Հայաստան» դաշինքը այն պետք է վնասազերծի»,- այս մասին Արմավիրում բնակիչների հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն բան եվրոպացիներին դուր գալու համար, սակայն այդ ճանապարհին թշնամանում է ՌԴ-ի հետ։
«Մենք փոքր երկիր ենք բարդ տարածաշրջանով։ Մենք իրավունք չունենք արկածախնդրությամբ զբաղվել արտաքին քաղաքականության ոլորտում։ Սա լուրջ հետևանքներ է ունենալու ՀՀ-ի տնտեսության և անվտանգության համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
Նախագահն իր խոսքում նաև նշել է, որ ՀՀ-ն պետք է լինի տարածաշրջանի ամենակազմակերպված, ամենազարգացած երկիրը, և դաշինքը գնալու է հենց այդ ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։