Չբացել կցված հղումները և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալ․ ՆԳՆ հայտարարությունը

Չբացել կցված հղումները և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալ․ ՆԳՆ հայտարարությունը

Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը:

«Կրկին հորդորում ենք չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։

Անհրաժեշտ է անմիջապես արգելափակել և որպես Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment