Ռոսպոտրեբնադզորը վերահսկողություն է իրականացնում շրջանառության մեջ գտնվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների նկատմամբ։ «Ռոսպոտրեբնադզոր»-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որը արտադրվել է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի, « Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից։
Խոսքը վերաբերում է հետևյալ արտադրանքներին․
- « Գետափ Վերնաշեն » կարմիր կիսաքաղցր սովորական սորտային գինի (11% սպիրտ, 0.75 լ, շշալցում՝ 03.02.2025),
- «Վեդի Ալկո» Խարջի սպիտակ չոր սովորական սորտային գինի, Т3 «Լեգենդեր ARNI-ի » (12% սպիրտ, 0.75 լ, շշալցում՝ 17.12.2024), որոնք արտադրվել են «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի կողմից։
Ոչ որակյալ արտադրանքի ցանկում է նաև․
- «Հայկական կոնյակ 5 աստղ» հնգամյա սովորական կոնյակ (40% սպիրտ, 0.5 լ, շշալցում՝ 20.01.2025), արտադրված «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ, ք. Աբովյան)։
Բացի այդ, անհամապատասխանություն է հայտնաբերվել նաև․
- «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ XO» 7 տարվա հնեցված հայկական կոնյակի մոտ (40% սպիրտ, 0.5 լ, շշալցում՝ 16.05.2025), արտադրված «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ, ք. Եղվարդ)։
Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վաճառքը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկություն՝ տվյալ արտադրանքի վաճառքը կասեցնելու և շրջանառությունից հանելու մասին։
Իրավիճակը գտնվում է Ռոսպոտրեբնադզորի խիստ վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում: