Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու.Կարապետյան

Երբ Հայաստանի իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու, դրա համար պետք է ուշքի գան։ Հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մեկ օրում լուծում ենք տալու Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ»,- նշել է Կարապետյանը։

Անդրադառնալով Մակրոն-Ալիև հեռախոսազրույցին՝ Կարապետյանն ասել է, թե կասկածներ ունի, որ Մակրոնը Փաշինյանի խնդրանքով Ալիևին ասել է, որ 300 հազար ադրբեջանցիների շարժը դեպի Հայաստան մինչև ընտրությունները կանգնեցվի։

 

Leave a Comment