Ով քվեարկում է Փաշաևի համար, քվեարկում է Ալիևի համար. Ռոբերտ Քոչարյան

«Գործող իշխանությունն անընդհատ խոսում է ժողովրդավարության մասին, բայց երբ նայում ենք ընդդիմադիր ուժերի նախընտրական ցանկերին, տեսնում ենք՝ քանի հոգի է քրեական գործերի մեջ, բանտերում, տնային կալանքում։ Բայց այս վիճակից ձեր օգնությամբ պետք է ազատվենք»,- այս մասին Դալարիկում բնակիչների հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ Հայաստանի նման փոքր երկրները միշտ պետք է ձգտեն մուտք գործել մեծ շուկաներ։

«ՀՀ-ն իր մոտ 3 մլն բնակչությամբ ու տարածքով չի կարող ինքնաբավ լինել բոլոր ուղղություններով՝ և՛ նորմալ գյուղատնտեսություն ունենա, և՛ արդյունաբերություն ունենա։ Դա հնարավոր չէ։ Մոդելը մեծ շուկան է։ Եվ այսօր ՀՀ-ն այդ մեծ շուկան ունի՝ ԵԱՏՄ-ի շուկան։ Եվ մեր գյուղատնտեսության ապրանքների ավելի քան 90%-ը գնում է ՌԴ։ Սա հնարավորություն է տալիս նաև զարգացնել արդյունաբերությունը, քանի որ արտադրված ապրանքները հնարավոր կլինի արտահանել այդ մեծ շուկա։ Բայց այս իշխանությունն անում է ամեն ինչ այս մոդելը քայքայելու համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Նախագհն իր եզրափակիչ խոսքում ընդգծել է, որ ով քվեարկում է Փաշայևի համար, քվեարկում է Ալիևի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment