Այսօր մենք ասում ենք հետևյալը՝ լավ սովորիր, որ լավ ապրես․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մենք ասում ենք հետևյալը՝ լավ սովորիր, որ լավ ապրես․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկար տարիներ մեզ թվացել է, որ այն, ինչ պետք է անենք, ապահովենք, որ մեր երեխաների օրագրերում լավ գնահատական լինի։ Այս մասին այսօր ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք միշտ չէ, որ հստակ պատկերացրել ենք, թե ինչ է պետք մեր երեխաներին։ Երկար տարիներ մեզ թվացել է, որ այն, ինչ պետք է անենք, ապահովենք, որ նրանց օրագրերում լավ գնահատական լինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Իրականում ամբողջ կյանքում չենք կարող նրանց ուղեկցել ու օրագրի գնահատականն ուղղել։ Այսօր մենք ասում ենք հետևյալը՝ լավ սովորիր, որ լավ ապրես»,- շարունակել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment