ԵՄ-ին իրավունք է տրվել պատժամիջոցներ կիրառել Հորմուզի շրջափակմանը մասնակցելու համար

ԵՄ Խորհուրդը հաստատել է «Իրանի օրինական տարանցիկ փոխադրումը և նավարկության ազատությունը խոչընդոտող գործողություններում ներգրավված անձանց համար» պատժամիջոցները, տեղեկանում ենք խորհրդի հաղորդագրության մեջ։

«Փոփոխված պատժամիջոցների շրջանակը այժմ կուղղվի նաև այն անձանց և կազմակերպություններին, որոնք ներգրավված են Իրանի գործողություններում և քաղաքականության մեջ, որոնք սպառնում են Մերձավոր Արևելքում նավարկության ազատությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրապարակման՝ այս որոշումը նկարագրվում է որպես «2026 թվականի ապրիլի 21-ին Արտաքին գործերի խորհրդի նիստում Եվրոպական Միության նախարարների կողմից ձեռք բերված քաղաքական համաձայնագրի իրականացում», ավելացվում է հայտարարության մեջ։

«Իրանի գործողությունները Հորմուզի նեղուցով տարանցիկ նավերի դեմ հակասում են միջազգային իրավունքին։ Նման գործողությունները խախտում են միջազգային նեղուցներով տարանցիկ փոխադրման և խաղաղ անցման հաստատված իրավունքները։ Փոփոխված իրավական շրջանակի շնորհիվ ԵՄ-ն այժմ կկարողանա կիրառել լրացուցիչ սահմանափակող միջոցներ՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը խաթարող Իրանի գործողությունների», – հայտարարել է ԵՄ Խորհուրդը։

Պատժամիջոցները ներառում են ցուցակում ընդգրկված անձանց և կազմակերպությունների համար ԵՄ անդամ պետությունների տարածք մուտք գործելու կամ տարանցիկ փոխադրման արգելք, ինչպես նաև ակտիվների սառեցում։ Ավելին, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրել պատժամիջոցների ենթարկված անհատներին և կազմակերպություններին։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը մայիսի 22-ին Թեհրան կժամանի որպես Իրանի իշխանությունների հետ բանակցությունների միջնորդական առաքելության մաս։ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Ռազա Նաքվին արդեն եռօրյա այցով գտնվում է Թեհրանում:

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:

Leave a Comment