Netflix-ի ամենահայտնի սերիալներից մեկը՝ «Emily in Paris» կամ «Էմիլին Փարիզում» սերիալը կավարտվի վեցերորդ եթերաշրջանից հետո։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Netflix-ը։
Սերիալի ստեղծող Դարրեն Սթարը նշել է, որ նախագիծը դարձել է կյանքի ամենահիշարժան ճանապարհորդություններից մեկը։ Սերիալի գլխավոր դերակատարուհի Լիլի Քոլլինսը տեսաուղերձում հայտնել է, որ վերջին՝ վեցերորդ սեզոնը «կդառնա Էմիլիի կյանքի մեծ արկածի ավարտական գլուխը»։ Սերիալը պատմում է Չիկագոյից Փարիզ տեղափոխված մարքեթինգի մասնագետ Էմիլի Կուպերի մասին, որը փորձում է համատեղել աշխատանքը, սերը, ընկերությունն ու նորաձևությունը ֆրանսիական մայրաքաղաքում։
Նկարահանումներն արդեն մեկնարկել են Հունաստանում, իսկ որոշ տեսարաններ կարտահանվեն նաև Փարիզըում և Մոնակոյում։ Նոր սեզոնը կշարունակի հինգերորդ սեզոնի ինտրիգային ավարտը։ 2020 թվականին մեկնարկած սերիալը դարձավ Netflix-ի ամենադիտված նախագծերից մեկը․ վերջին սեզոնը 11 օրում հավաքել էր 26,8 միլիոն դիտում ամբողջ աշխարհում։
