Ո՞վ է գաղտնի տեղեկություն փոխանցել․ Թևանյանի գործը նոր հարցեր է բացում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ո՞վ է գաղտնի տեղեկություն փոխանցել․ Թևանյանի գործը նոր հարցեր է բացում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ։ 

Ըստ իրավապահների՝ նա 622 հազար դոլարի դիմաց գաղտնի տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապված անձանց։ 

Գործը վերաբերում է 2024 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի փակ նիստին, որտեղ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերը։

Իշխանությունները պնդում են, որ գործը կարող է բացահայտել ավելի լայն քաղաքական ու լրտեսական կապեր, մինչդեռ Թևանյանը հերքում է մեղադրանքները՝ նշելով, որ այդ ժամանակ պատգամավոր չի եղել և նիստին չի մասնակցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment