Ռոսպոտրեբնադզորը (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) ժամանակավոր սանիտարական միջոցառում է սահմանել՝ կասեցնելով «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու բաշխումը Ռուսաստանում: Այս մասին հաղորդվել է գործակալության Max աիքում:
Գործակալությունը բացատրել է, որ արտադրանքը չի համապատասխանում պիտակի վրա տրամադրված տեղեկատվությանը: Սա խախտում է ԵԱՏՄ ՏՐ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները: Ջրում հայտնաբերվել է բիկարբոնատի (քլորիդներ, իոններ և սուլֆատներ) չափազանց մեծ քանակություն: Արտադրանքի բուժական հատկությունների վերաբերյալ մոլորեցնող տեղեկատվությունը կարող է հանգեցնել առողջության վատթարացման և անարդյունավետ բուժման: Ռոսպոտրեբնադզորը ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին»,- նշվում է հաղորդագրությունում: