Տավուշի մարզում ավտովթարի հետևանքով 12 վիրավոր կա․ ԶԼՄ – armeniatoday.am

Տավուշի մարզում ՈւԱԶ-ի և «Լադա»-ի բախման հետևանքով 12 անձ է վիրավորվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ վթարը տեղի է ունեցել ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում։

Բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։Կայքի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան նաև երեխաներ։

Leave a Comment