«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում իրականացվում է ուժեղացված ծառայություն

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում իրականացվում է ուժեղացված ծառայություն

Թարմացվող տեղեկատվություն. «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն (ժամը 16․00-ի դրությամբ)։

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 22-ի ժամը 16.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 129 տրանսպորտային միջոց, որոնցից 66-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment