Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Вести-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ից կամ ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությանը: Աշխաբադ կատարած այցի ընթացքում ռուս պաշտոնյան ստեղծված իրավիճակը որակել է «տարօրինակ և ոչ տրիվիալ»։

«Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից․ Հայաստանի ղեկավարներն էլ են հայտարարում, որ չեն ցանկանում դուրս գալ»,- նշել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Մոսկվան մեծապես շահագրգռված է, որ Երևանը շարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում և պահպանի ինտեգրացիոն կապերը: 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment