Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարովի համակարգի ստեղծման հարցը:
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ամին-Նեժադին։
Դիվանագետի խոսքով՝ նոր համակարգը պետք է պաշտոնականացնի Թեհրանի վերահսկողությունը նեղուցում ծովային երթևեկության նկատմամբ։
«Իրանը և Օմանը պետք է մոբիլիզացնեն իրենց բոլոր ռեսուրսները՝ ինչպես անվտանգությունն ապահովելու, այնպես էլ նավարկությունը հնարավորինս արդյունավետ կառավարելու համար», – հայտարարել է Ամին-Նեժադը։