ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը ընտրություններին Հայաստան է գործուղելու շուրջ 100 դիտորդ

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Ջևրոսիմա Պեյովիչի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 22-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հաղորդում են ԿԸՀ-ից։

«Առաքելությունն առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment