ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

ԱԺ լրատվական ծառայությունից հաղորդում են, որ քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment