Հորմուզի նեղուցով անցել է 35 նավ. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցով անցել է 35 նավ. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցով անցել է 35 նավ, այդ թվում՝ նավթատար լաստանավեր (տանկերներ) և բեռնարկղային (կոնտեյներային) նավեր։

Զինվորականության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նավերի բոլոր տեղաշարժերն իրականացվել են բացառապես ԻՀՊԿ ռազմածովային ուժերի թույլտվությամբ և նրանց հետ համակարգմամբ։

Հատկանշական է, որ սրանից ընդամենը մեկ օր առաջ Իրանի այս էլիտար ստորաբաժանումը հայտնել էր նույն ջրային տարածքով 24 ժամում 31 նավի անցման մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment