Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունն արձագանքել է թիմի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հեռանալու մասին տեղեկություններին, գրում է championat.com-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում դիտարկել ֆուտբոլիստի տեղափոխության առաջարկները, եթե ստանա առնվազն 14 մլն եվրոյի առաջարկ։
«Դրանք ընդամենը լուրեր են»,- Матч ТВ-ին ասել է իսպանական ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Զախարյանը 2023 թվականին Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել էր «Ռեալ Սոսյեդադ»։ 22-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 65 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիս։
