Պակիստանը միջնորդում է պատերազմի դադարեցման հարցում

Պակիստանը միջնորդում է պատերազմի դադարեցման հարցում

Պակիստանի ներքին գործերի նախարար Սեյեդ Մոհսին Նաքվին Թեհրանում բանակցությունների նոր փուլ է անցկացրել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ: 

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պակիստանի նախարարը հանդես է գալիս որպես միջնորդ՝ փորձելով ձևավորել ԱՄՆ-իսրայելական պատերազմի դադարեցման իրավական հիմքերը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է բանակցություններում «դրական նշանների» մասին, սակայն շեշտել է, որ համաձայնություն չի լինի, եթե Թեհրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերից մաքսատուրքեր գանձի: 

Պատերազմի պատճառով Իրանի կողմից նեղուցի փակումը լուրջ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, քանի որ այս ուղիով էր անցնում աշխարհի նավթի և գազի մեկ հինգերորդ մասը:

Չնայած կողմերի միջև տարաձայնությունները փոքր-ինչ նվազել են, ուրանի պաշարների և նեղուցի վերահսկողության հարցերը դեռևս փակուղում են:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment