Կամավոր հարկային կարգապահության բարձրացումը հնարավոր է միայն հարկ վճարողների հետ վերլուծական ու թվային գործիքներով փոխադարձ վստահության ամրապնդման և բաց երկխոսության պայմաններում։Աշխատանքային խորհրդակցություն եմ ունեցել Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում, որտեղ քննարկել ենք ոլորտային վերլուծությունների ընթացքը, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների (այդ թվում` արհեստական բանականության) կիրառման արդյունքները և զարգացման հեռանկարները։
Վերջին տարիներին մեր վերլուծական համակարգերում իրականացվել են կարևոր փոփոխություններ․ գործընթացների ավտոմատացումն էապես բարձրացրել է աշխատանքների արդյունավետությունը, տվյալների մշակման և վերլուծության մեջ ներդրվել են նորարարական և արհեստական բանականության գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս առավել արագ, թիրախային և արդյունավետ իրականացնել ռիսկերի գնահատումն ու տվյալների վերլուծությունը։ Այսօր ՊԵԿ-ում ձևավորում ենք ավելի ճկուն, տվյալահեն և ժամանակակից վերլուծական միջավայր․ մեզ համար սկզբունքային է, որ հարկային վարչարարությունը զարգանա վերլուծական տրամաբանությամբ, և այս ճանապարհին կարևոր դեր ունի հարկ վճարողների հետ բաց և ակտիվ համագործակցությունը։
