Պարաբազկամարտի ԵԱ․ հայ մարզիկները վերադառնում են 17 մեդալով և ռեկորդով – armeniatoday.am

Հայաստանի հավաքականը Եվրոպայի պարաբազկամարտի առաջնությունում նվաճել է 17 մեդալ և զբաղեցրել թիմային 3-րդ տեղը, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալակիրներ են դարձել Սևակ Սիմոնյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Սարգիս Հարությունյանի հաղթանակի մասին հայտնել էինք մայիսի 14-ին՝ նա դարձել էր պարաբազկամարտի Եվրոպայի 6-ակի չեմպիոն։

Նախարարությունից հավելել են, որ մրցաշարի ընթացքում սահմանվել է նաև աշխարհի նոր ռեկորդ․ Հայաստան-Մոլդովա դիմակայությունը տևել է 46 րոպե՝ գերազանցելով նախորդ՝ 26 րոպեանոց ցուցանիշը։ Ռեկորդակիրը Վոլոդյա Բազեյանն է։

Առաջնությունն անցկացվել է մայիսի 8-20-ը, մասնակցել են 34 երկրի հավաքականներ։

Leave a Comment