Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարը չեղարկել է այցը Թեհրան

Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարը չեղարկել է այցը Թեհրան

Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը չի մեկնի Իրան: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին: 

Այցի չեղարկման կոնկրետ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն իրանցի լրագրող Ալի Գոլհակին նշել է, որ Թեհրանում 24-ժամյա սպասումից հետո Պակիստանի զինված ուժերի հրամանատարի այցի հետաձգումը չափազանց կարևոր քաղաքական ազդանշան է:

Այս քայլը համընկնում է Իրանի միջուկային ծրագրի և ռազմավարական նեղուցի շուրջ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող սուր հակասությունների հետ: 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment