Արցախցիները տևական ժամանակ է՝ բախվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրին, ամիսներով նրանց դիմումները մնում են անձնագրային բաժանմունքներում, և հստակ պատասխաններ չեն տրվում գործընթացի ուշացման պատճառների վերաբերյալ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկությունների համաձայն՝ նախընտրական շրջանում այս գործընթացում որոշակի փոփոխություններ են նկատվում։ Արցախցիներն անձնագրային բաժանմունքների աշխատակիցներին հավաստիացնում են, որ հանդիսանում են գործող իշխանության աջակիցն ու պոտենցիալ ընտրողը, և մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ՔՊ-ին ձայն տալու դիմաց շատ արագ ստանում են իրենց անձնագրերը։
ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ մայիսի 4-ին բողոքի ակցիա էին արել։ Այդ ձգձգումները նրանք կապել էին խորհրդարանական ընտրություններին իրենց չմասնակցելու իշխանությունների ցանկության հետ։
Ապրիլի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 2025 թվականին 25 670 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն, որոնցից 19 367-ն Արցախից տեղահանված անձինք են։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 36 676 տեղահանված ձեռք էր բերել ՀՀ քաղաքացիություն՝ մի մասն անձնագրավորման, մյուս մասը՝ նախագահի հրամանագրով։
